Հայաստանում մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 հազար 757 դեպք, որից 404 հազար 157-ը`առողջացած, 8505-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6472 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 3382 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, առողջացել է 486 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 906 հազար 66-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել