Tert.am-ը գրում է․
Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին, բայց ոչ վերջնագրերի ընդունմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները:
Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ Կիևը վերլուծում է Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու ձևավորում է իր դիրքորոշումը հաջորդ փուլի համար:
Նա տեղեկացրել էր, որ Զելենսկին ամբողջությամբ տեղեկացված է երկու օր առաջ տեղի ունեցած բանակցություններից, և իրենք, դիրքորոշումը հստակեցնելուց հետո, կպատրաստվեն նոր հանդիպման։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



