Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին փուլը մոտենում է ավարտին, կարելի է որոշակի արդյունքներ ամփոփել:
Վստահ եմ հասկանում եք, որ Իսպանիայի չափ ՀՆԱ ունեցող Ռուսաստանի ու Անգոլայի չափ ՀՆԱ ունեցող Ուկրաինայի բախումը չէր կարող աշխարհը իրար խառներ, եթե այդ հատվածում գլոբալ շահեր չբախվեին այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինը չէր կարող արևմուտքի համար երբևիցե սպառնալիք լինել իր` 7 օր Խերսոն քաղաքը գրավել չկարողացող բանակով, եթե այդ ամենի ենթատեքստում ավելի կարևոր խնդիրներ չլինեին: Իսկ գլոբալ թատերաբեմում հիմա կա մեկ օրակարգային գերխնդիր` Չինաստանը:
Մոսկվան կարա 100 հատ տարատեսակ «Սպուտնիկ» ու «Ռաշա Թըդեյ» բացի, ու անդադար մերկացնի արևմուտքի երեսպաշտությունը, նենգությունն ու ստորությունը, բայց դա որևէ կերպ չի սասանի արևմտյան քաղաքակրթության հիմքերը այնպես, ինչպես չսասանեցին կոմունիստներն ու իսլամիստները: Պատճառն այն է, որ արևմտյան աշխարհը ունի մեկ հենասյուն ու դա փողն է, իսկ փողի առումով վերջին 500 տարում իրենց հետ ոչ մեկ չի կարողացել մրցել: Նույնիսկ Չինաստանը, որ գնողունակության պարիտետի հաշվարկով արդեն գերազանցել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ն, դեռ չի կարող մրցել արևմուտքի հետ ֆինանսական հարթակներում:
Չինաստանի ներկայիս ղեկավար Սի Ձինպինը որոշեց հենց այդ խնդիրը լուծել, երբ 2013 թվականին առաջ բերեց «մեկ գոտի մեկ ճանապարհ» պրոյեկտը: Պրոյեկտ, որը 2017 թվականին դարձավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմանադրության մաս: Այսինքն` Չինաստան կոչվող պետության գոյության իմաստը հենց «մեկ գոտի մեկ ճանապարհ» պրոյեկտը իրագործելն է, սա իրենց համար ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ գերակայություն է: Նրանք պլանավորում էին այս պրոյեկտը ավարտել 2049 թվականին և դառնալ աշխարհի միակ հեգեմոնը, աշխարհի տերը (սա մեջբերում ա Սի Ձինպինի ելույթից):
Այս` հարյուրավոր միալիարդների բյուջե ունեցող պրոյեկտն իրականում շատ պարզ տրամաբանություն ունի: Քանի որ արևմուտքը 500 տարի առաջ գրավեց բոլոր ծովերը, և դրանից բխող համաշխարհային առևտուրը, ապա առևտրի այս մենաշնորհն իրենցից խլելու միակ տարբերակը ծովին այլընտրանք ստեղծելն է: «Մեկ գոտի մեկ ճանապարհը» հենց դա էր կոչված անել՝ Չինաստանը կապել Եվրոպայի հետ ցամաքային ճանապարհներով:
Չինաստանը Եվրոպայի հետ կապող ընդամենը երեք հանգույց կա՝ Ռուսաստանը, Իրանը և Կասպից լիճը (այսինքն Ադրբեջանը): Իրանի և Ռուսատանի հետ Չինաստանը կնքեց 25 և 30 տարվա համագործակցության համաձայնագրեր, իսկ Կովկասում դեռ հապաղում է, քանի որ Ադրբեջան-Թուրքիա թյուրքական զույգի հետ համագործակցելը հղի է Սյան Ձի նահանգում լուրջ ներքաղաքական խնդիրներով:
Սրան ի պատասխան արևմուտքը գազ տվեց Իրանից պատժամիջոցները հանելու բանակցություններին ու նույն ջանասիրությամբ սահմանեց պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Բնական է` աշխարհը դժվար կընկալեր ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները, եթե դրանց համար ֆորմալ ինչ-որ պատճառ չլիներ, հետևաբար եղավ Ուկրաինան:
Այսպիսով Չինաստանը կորցրեց ամենակարճ, ամենաարագ ու ամենաէժան մարշրուտը, որը կանցներ Ռուսատանով, ու էս պահին տեսականորեն ունի միայն Իրանի տարբերակը, որը, մեղմ ասած, շատ փխրուն է ու կարա անցնի միայն Թուրքիայով:
Անշուշտ ստեղծված իրավիճակում Չինաստանն իր մարտավարական օգուտները կքաղի. Ռուսաստանը դառնալու է իր հումքային կցորդը, որին Չինաստանը քամելու է մինչև վերջին կաթիլ նավթը: Բայց ռազմավարական առումով սա իհարկե սարսափելի ձախողում էր Չինաստան պետության համար:
Ձախողման պատճառն էլ այն է, որ արևմուտքը դեռ անհամեմատ ուժեղ է մնացած ողջ աշխարհից իրար հետ վերցրած: «Մեկ գոտի մեկ ճանապարհ» պրոյեկտը կարար աշխատեր միայն, եթե Չինաստանն ավելի մեծ տեղեկատվական ներուժ ունենար, քան Արևմոտքը, ու եթե, օրինակ, ռուսներին ու ուկրաինացիներին նրանք կարողանային համոզել, որ եղբայրը եղբոր վրա ձեռք չպիտի բարձրացնի: Մինչդեռ փաստացի նրանք նույնիսկ իրենց ռազմավարական դաշնակից Պուտինին չկարողացան համոզել չգնալ այդ աղետալի քայլին:
Շաբաթներ առաջ իմ գրառումներից մեկում նշել էի, որ վստահ չեմ Պուտինի անկեղծության վրա արևմուտքի հետ իր հակամարտության մեջ: Չափից դուրս շատ էին իր պաշտոնավարման ընթացքում դրվագները, երբ նա արևմուտքի հետ պասերով խաղացել է: Հիմա նույնպես մոտս կան բազմաթիվ անպատասխան հարցեր: Օրինակ` հարց է՝ ինչու՞ է պատերազմին պատրասվող ու ահռելի պաշարներ հավաքող մարդն իր այդ պաշարների կեսից ավելին` շուրջ 350 միլիարդ դոլարը, թողնում հակառակորդի մոտ:
Մի բան է հստակ, եթե Չինաստանն ուզում է դեպի Եվրոպա ցամաքային ճանապարհ ունենալ, որը սակայն չի անցնի թուրքերի տարածքով, այն կարող է անցնել միայն Հայաստանով... Բոլոր մնացած խաչմերուկները Չինաստանի համար ցավոք, իսկ մեր համար բարեբախտաբար, փակ են:
Կեցցե´ հայ-չին-իրանական դարավոր բարեկամությունը)))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165966529520501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել