Lurer.com-ը գրում է.

Ուկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին, եթե գերագույն գլխավոր հրամանատարը համապատասխան որոշում կայացնի։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։

«Մեր զորքերը այժմ զբաղված են ռուսական ռազմական տեխնիկայի և ռեսուրսների ոչնչացմամբ, որոնք այսօր գտնվում են մեր երկրի տարածքում։ Եթե անհրաժեշտ լինի, եթե գերագույն հրամանատարի կողմից որոշում կայացվի դա անել, այն կընդունվի»,- ասել է նա։

Ճշտող հարցին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե որոշումը կայացնի Ուկրաինայի նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Զելենսկին, Դանիլովը պատասխանել է. «Բնականաբար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել