168.am-ը գրում է․
Կիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ ավելի շատ Bayraktar անօդաչու սարքեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։
«…Մեզ ավելին է պետք, և Թուրքիան մատակարարում է դրանք, բայց մենք դեռ հեռու ենք անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործումից։ Մենք ունենք բավականաչափ անօդաչու թռչող սարքերի օպերատորներ, որոնք դեռ վերապատրաստվում են Թուրքիայում։ <…> Այժմ, երբ ներխուժեկ են Ուկրաինա, Bayraktar TB2-ները շարունակում են ռմբակոծել երկրում ռուսական ռազմական թիրախները՝ ի աջակցություն ուկրաինական բանակի ցամաքային դիմադրության», – մեջբերում է mepanews.com-ը նրա խոսքերը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2022/03/01/1660818.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



