Armenpress.am-ը գրում է․
Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը կապված Է աշխարհում ճգնաժամերի ստեղծման՝ ԱՄՆ-ի քաղաքականության հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին այդ մասին հայտարարել Է Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին:
«Եթե նրանք (ԱՄՆ - ծանոթ. խմբ.) չեն կարողանում ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրության ընկերությունները չեն կարողանում աշխատել առավելագույնով: Նրանց անհրաժեշտ Է ճգնաժամեր ստեղծել՝ այդ մաֆիայի շահերն ապահովելու համար,- ասել Է նա:- Այսօր Ուկրաինան դարձել Է այդ քաղաքականության զոհը»: Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1076786.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



