Tert.am-ը գրում է․

Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը։

Նա ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը, որը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հանձնել է ԵՄ խորհուրդը նախագահող Ֆրանսիայի ԵՄ մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին։

«Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հանձնել եմ ԵՄ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին, որը նախագահում է ԵՄ խորհուրդը։ Հայտը գրանցվել է։ Քննարկման ընթացակարգը սկսվել է»,- գրում է նա։

Ռուսաստանի կողմից ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ մի քանի երկրներ կոչ են արել Ուկրաինային անդամակցության հեռանկար տրամադրել, իսկ Սլովակիան առաջարկել է ստեղծել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հատուկ ընթացակարգ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հայտը։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն անհնար է համարել Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել