168.am-ը գրում է․
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է ապակառուցողական գործողությունների և երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ-Վրաստանը, Ղարիբաշվիլին այս մասին հայտարարել է Կառավարության նիստի ժամանակ:
«Շատ ցավալի է, որ մեր արմատական ընդդիմությունն ուրախանում է Ուկրաինայի պատերազմով և ամեն դժվարության մեջ տեսնում է սեփական շահը: Ես կառաջնորդվեմ միայն մեր ազգային շահերով` չնայած ընդդիմության օրակարգին, որը նրանք շահարկում են»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը նշել է, որ ընդդիմությունը փորձում է շահարկել քաղաքացիների ազնիվ զգացմունքները, որպեսզի մոլորեցնի նրանց:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2022/02/28/1660097.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



