Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանական և ուկրաինական սոցիալական ցանցերում տարածվող այն լուրը, թե իբր Խարկովում ուկրաինացի ուժայինները ձերբակալել են հայկական ԶՈՒ ծառայողի, ամբողջովին ապատեղեկատվություն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: 

«Ամբողջովին ապատեղեկատվություն է»,- նշեց նա:

Հավելենք, որ ադրբեջանական ու ուկրաինական սոցիալական ցանցերում շատ ակտիվ տարածվում է լուր, թե իբր Խարկովում հայկական բանակի ծառայող է ձերբակալվել, որի նպատակն է ցույց տալ, թե իբր մեր ԶՈՒ-ն մասնակցում է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել