Armenpress.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ դիմակայել են և հիմա էլ հակահարված են հասցնում ՌԴ զինված ուժերին: 

«Մենք դիմակայել ենք և հաջողությամբ հակահարված ենք հասցնում թշնամու հարձակումներին: Մարտերը շարունակվում են մեր պետության շատ քաղաքներում և շրջաններում, բայց մենք գիտենք, որ պաշտպանում ենք երկիրը, հողը, երեխաների ապագան: Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները վերահսկում է հենց մեր բանակը։ Օկուպանտները ցանկանում էին արգելափակել մեր պետության կենտրոնը և այստեղ դնել իրենց խամաճիկներին, ինչպես Դոնեցկում: Մենք տապալել ենք նրանց մտադրությունը` նրանք չեն ստացել որեւէ առավելություն»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերը ներգրավել են տարբեր ստորաբաժանումներ:

«Շարունակվում են մարտերը Կիևի համար: Օկուպանտները հարվածում են բնակելի թաղամասերին, փորձում են ոչնչացնել էներգետիկ օբյեկտները, նրանք շատ ստոր մարտավարություն ունեն։

Կոչ եմ անում բոլոր ուկրաինացիներին վերադառնալ հայրենիք և պաշտպանել երկիրը։ Մեր ժողովուրդն արժանացել է ԵՄ-ին անդամակցությանը, և որոշման կայացման պահը եկել է»,- ասել է Զելենսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել