Hraparak.am-ը գրում է․

Ռուսաստանը սկսել է տարհանել Ուկրաինայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին Ուկրաինայից։ Այս մասին տեղեկատվությունը հաստատել է Ուկրաինայում ռուսական դեսպանատունը, ի պատասխան ТАСС-ի հարցման։ «Աձնակազմի տարհանումն արդեն սկսվել է»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է դուրս բերել Ուկրաինայում գտնվող իր դիվանագիտական կառույցների աշխատակիցներին՝ նրանց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել