Սպասվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցն Ադրբեջան:

Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Ադել Իբրահիմը:

Դեսպանը հավելել է, որ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրուն կժամանի Բաքու՝ նախապատրաստելու Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցը։

Սակայն դիվանագետը չի հայտնել Եգիպտոսի նախագահի՝ Բաքու այցի ստույգ ժամկետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել