Aysor.am-ը գրում է․
Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ։ 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերել է իր օրհնությունն ու հայրապետական պատգամը:
  
Անդրադառնալով Սրբոց Ղևոնդյանց տոնի խորհրդին՝ Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է․ «Ղևոնդ Երեցը դարձավ հավատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր՝ մի հանգամանք, որը խորհուրդ և առաքելություն հաղորդեց նրա կերպարին դարերի հոլովույթում։ Սրբոց Ղևոնդյանց օրինակով կրթվել են բազում սերունդներ, որոնք փոխանցել են մեզ օրինակելի կերպարը հավատի քաջության, առ հայրենին և Եկեղեցին նախանձախնդրության, ազգային և հոգևոր ինքնության պահպանման ջատագովության և հանուն հավիտենականի քրիստոնեական ճշմարիտ անձնազոհության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել