Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քր. գործ է հարուցել ՀՀ երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ և վերջիններիս հանդեպ հայտարարել հետախուզում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Սա էլ էինք կանխատեսել դեռ 2020 թ. նոյեմբերին։
«Հիշեցնեմ, որ Արցախն ազատագրած հայ երկու քաղաքական գործիչների դեմ քրեական գործ են հարուցել նաև ՀՀ դե ֆակտո կոլաբորացիոնիստական իշխանությունները։
Ուստի չեմ զարմանա, որ այս հարցում պաշտոնական Երևանից լինի հետևողական աջակցություն Ադրբեջանին։
Ցավալին այն է, որ Հայաստանում գործող ցանկացած հայ քաղաքական և հասարակական գործիչ, ով հայաստանամետ օրակարգով է առաջ շարժվում, շուտով կարող է հետապնդվել Ադրբեջանի կողմից Երևանի լուռ հայացքի ներքո»-գրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



