Pastinfo.am-ը գրում է.

Կարմիր Շուկայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները տեւել են 15-20 րոպե։

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Կամիր Շուկայի դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանը։

«Հիմա հանգիստ է, մոտ կես ժամ առաջ մի 15-20 րոպե ադրբեջացիները կրակել են, հնարավոր է՝ օդ են կրակել։ Գյուղում ոչ ոք, համենայնդեպս, չի տուժել»,-նշել է Զավեն Բադասյանը։

Հիշեցնենք, որ հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից կրակահերթերը պարբերական բնույթ են կրում։

Այդպես ադրբեջանցիները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել բնակչության շրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել