Armeniasputnik.am-ը գրում է․

Ադրբեջանական AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել Նախիջևան թռիչքների համար։  

Գումարը ներառում է 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար մատուցված ծառայությունների արժեքը, Sputnik Armenia-ին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիան» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով»,- ասված է կոմիտեի պատասխանում։

Համեմատության համար նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, մեր հաշվարկներով, Ադրբեջանը ամսական գանձում է մոտ 17 հազար եվրո։ Շատ դեպքերում այդ գումարը փոխհատուցում են հայաստանյան ներկրողները։
Ավելի վաղ Քաղավիացիան Sputnik Արմենիային հաստատել էր, որ Հայաստանի օդային տարածքով թռչող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ AZAL-ը, Հայաստանին վճարում են աերոնավիգացիոն ծառայությունների համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը անցյալ տարվա հոկտեմբերի 6-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել