Վերջին մեկ ու կես տարին լի էր երբեմն խենթության հասցնող դիսոնանսներով, որոնցից ամենացցունը երևի այն դեպքերն էին, երբ Ռուսաստանի գործակալական ցանցը Հայաստանում, իբր թե բոյ տալով արևմտյան ցանցի դեմ, փնովում էր Թուրքիայի հետ ցանկացած կարգավորման նախաձեռնություն: էս դիսոնանսը առավելագույնս սրվում էր, երբ պատմության մեջ երկրորդ ամենաջերմ ժամանակաշրջանն ապրող ռուս-թուրքական դաշինքը մի հերթական բանն էր շինում մեր գլխին:
Ես ռուս-թուրքական այս սիրավեպը համարում եմ իր սիրառատությամբ երկրորդը պատմության մեջ, քանի որ ամեն դեպքում Լենին-Քեմալ սիրավեպին էս մեկը չի հասնի: Հարյուր տարի առաջ թուրքերը նույնիսկ իրենց դրոշն էին առավելագույնս նմանեցրել սովետականին: Էն սիրավեպը տևեց տաս տարի ու մեր վրա սարսափելի թանկ նստեց, էս մեկը չգիտեմ` ինչքան կտևի, բայց արդեն անտանելի ծանր ա նստում:
Զավեշտն այս ամենում կայանում է նրանում, որ փաստացի Թուրքիայի համար մեկ թշնամին պատմականորեն եղել է Բրիտանիան: Այն Բրիտանիան, որի դեմ պայքարելով, տեղական ռուսոֆիլները փնովում են թուրքոֆիլներին... Գաղտնիք չէ, որ «Երիտ Եվրոպա» ծրագիրը գրվել էր մոտ 200 տարի առաջ Լոնդոնի արտաքին հետախուզության կողմից: Երիտթուրքերն այդ ծրագրի մի մասնիկ էին և փաստացի ոչնչացրել են Օսմանյան կայսրությունը: Կայսրութուն, որը սփռված էր ներկայիս Մարոկկոյից մինչև Կովկաս, Մոլդովայից մինչև Քուվեյթ ու Եմեն:
Ընդ որում, երիտթուրքերը փաստացի «պլան բ»-ն էին: Սկզբից գործի դրվեց «Երիտ Օսման» նախագիծը, որի բոլոր անդամները ազգությամբ թուրք էին, ստացել էին կրթություն Եվրոպայում և պետական ծառայողներ էին: Միգուցե դա էր պատճառը, որ նրանք, փորձելով իրենց երկիրը զերծ պահել ցնցումներից, աշխատում էին կառուցողական բարեփոխումների վրա, ու ամենակարևորը կայսրության պահպանման վրա, ինչն իհարկե ծրագրի տապալում էր համարվում: Հետևաբար «պլան Բ» համարվող երիտթուրքերին հավաքեցին Կայսրության ծայրամասերից` հիմնականում ոչ թուրքերի, ոչ էլ մահմեդականների շարքերից: Թալեաթը Ռումինիայի գնչու էր, Էնվերը Բոսնիայից էր, Քեմալը` Ալբանիայից... մեջները դե մի հատ էլ հին հայկական կուսակցություն կար...
Պետք է նշեմ նաև, որ ռուսները օգնության էին հասնում թուրքերին, ոչ թե մեծահոգիությունից կամ նույնիսկ գաղափարական հարազատությունից, այլ` չոր, պրագմատիկ հաշվարկից ելնելով: Ռուսաստանը փորձում էր Թուրքիան ծառայեցներ իր նպատակներին: Լենինը Քեմալին ֆինանսավորեց, զինեց, Արցախն ու Նախիջևանը տվեց, որպեսզի Կովկասն ու Միջին Ասիան հանդարտեցնի ու վերջնական գրավի: Իսկ Պուտինը Էրդողանին մի քանի անգամ փրկեց նույն պատճառով, պլյուս Ուրկաինայում չխառնվելու դիմաց:
Անգլոսաքսերն էլ նույն երիտթուրքերի միջոցով օսմաններին ջարդին, Քեմալի միջոցով Թուրքիան մտցրին ՆԱՏՕ ու իսլամը 50 տարով լռեցրին: Էրդողանն էլ իրենց մեկ այլ պրոյեկտի սան էր: Պրոյեկտի անունը Ֆաթուլահ Գյուլեն էր, ով ողջ մահմեդական աշխարհով մեկ, բայց հիմնականում նախկին սովետում պանթուրքիստական դպրոցներ էր կառուցում: Դպրոցներ, որ պետք է թրքացնեին Կենտրոնական Ասիան, Կովկասն ու Ռուսաստանի արևելյան մասերը, որպեսզի ռուսներին դուրս շպրտեն այդ տարածքներից: Պարզապես Էրդողանն ինչ-որ կետից շեղվեց ու սկսեց սուվերենություն վերականգնել` փորձելով Թուրքիան սարքել անկախ խաղացող:
Իմիջիայլոց, իմ կարծիքով անգլիացիների մոտ շատ ավելի լավ է ստացվում էս խաղերը: Առնվազն Թուրքիան քանդելու առումով իրենց հավասարը չկա փաստացի: Առհասարակ երկիր քանդելու գործում...
Ադեկվադի էջը սև ցուցակ ընկավ անցած գարնանը, երբ եթեր դուրս եկավ «Հայկականության Օրենքի» մասին մեր թողարկումը, որտեղ մենք փաստացի քարոզում էինք սկսել շարժում, որի արդյունքում հայ-թուրքական հաշտեցում չէր կարող տեղի ունենալ: Էջը կտրուկ սահմանափակվեց, դիտողականությունն իջավ 90%-ով ու Էդ որոշումը կայացվել է Լոնդոնում, որտեղ գտնվում են Եվրոպական շուկան սպասարկող բոլոր սոցցանցերի գրասենյակները, այդ թվում օրինակ չինական Տիկ-Տոկինը:
Տրամաբանությունն էլ պարզ է: Հայ-թուրքական հաշտեցումը գլխավոր գրավականներից է Ռուսաստանը Կովկասից դուրս շպրտելու, որից հետո Թուրքիան արդեն չի փրկվի ու կսկսվի հենց Թուրքիայի մասնատումը: Ու Էրդողանը սա շատ լավ հասկանում է... Ինձ պրոստը չէր դզում, որ այդ ամենի համար ես իմ տատու գյուղով պիտի վճարեմ, որ հազար տարուց ավել է անդադար բնակեցված է եղել հայերով: Հադրութից զատ ուրիշ ոչ մի նման շրջան աշխարհում չկար... Ցավոք իմ այս հույզերը ոչմեկին չհետաքրքրեցին, այդ թվում քաղաքական դաշտից: Ոչմեկին բացի մի հոգուց:
Տարիներ առաջ Լոնդոնում բախտ վիճակվեց շփվել կրակոտ հայացքով մի թուրք աղջկա հետ, ով լիբերալ հայացքների տեր մարդ էր ու հետևաբար քեմալիստ էր, աշխարհիկ պետության կողմնակից, դեմոկրատ և այլն... Երբ սկսեց Թուրքիայի ներքին քաղաքականությունից խոսել ու Էրդողանին ու իսլամիստներին քրֆել, ասեցի որ ես իր հայացքները կիսում եմ ու սատարում եմ: Հարցրեց՝ ինչու՞: Ասեցի՝ որտև Էրդողանը Թուրքիան ուժեղացնելու է: Նեղացավ...
Էդքան տարվա ընթացքում, իրենց մեջ ապրելով, անգլիացիքից մի լավ բան չսովորեցի էլի: Կարայի չէ՞ նույն բանը, օրինակ, հաջորդ առավոտյան իրեն ասեի` կատարված պարտքի հպարտ զգացողությամբ...
Հ.Գ. հետաքրքիր ա, որ աշխարհի Տիկ-Տոկը ու չինական սեգմենտի Տիկ-Տոկը լրիվ տարբեր բաներ են: Օրինակ` չինականում համասեռամոլներին արգելափակում են, իսկ Լոնդոնյան գրասենյակը ընդհակառակը՝ քարոզում է: Այսինքն, նույնիսկ վիրտուալ աշխարհում կան սահմաններ ու սահմանապահներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165925502335501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել