Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը պետք է օգտագործել, որ ուժեղացնենք դրանց վերջ տալու և նրանց հեռացնելու գործը, բայց մեր քայլերը պետք է լինեն թիրախային ու ժամանակին, հեռահար մտածված, այլ ոչ թե թույլ տալով կոպիտ սխալներ` ասել, թե դա անիրատեսական լուծում է:
Ադրբեջանական հանցավոր արարքներով մեր բնակիչներին պատճառվում են լուրջ զրկանքներ ամեն օր` անվտանգությանն սպառնալիքներին ավելացնելով սոցիալական խնդիրները:
Գեղարքունիքում, օրինակ, մի շարք գյուղեր ընդհանրապես զրկվել են ջրից, կոպիտ խախտված են մարդկանց իրավունքները:
Ադրբեջանական զինված ծառայողները մեր գյուղերի հարևանությամբ արձակում են կրակոցներ, բացահայտ խոչընդոտում են, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, վաստակեն ընտանիքի եկամուտը:
Մեր իրավունքների երաշխիքները պետք է ստեղծենք ինքներս:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերջին փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում. այն կներկայացնենք միջազգային ատյաններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1018716078727597&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել