Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, նոր հայտարարությամբ հանդես կգա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումների շարունակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։

Ամերիկյան վարչակազմի հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ ելույթը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով 00:00-ին):

«Նախագահը հանդես կգա հակիրճ հայտարարություններով՝ ներկայացնելով Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ թարմացումները։ Նա կրկին կհաստատի, որ  ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին բաց է մնում բարձր մակարդակի դիվանագիտական շփումները շարունակելու համար՝ հենվելով բազմաթիվ դիվանագիտական հնարավորությունների վրա, որոնք մենք, ինչպես նաև մեր դաշնակիցներն ու գործընկերները վերջին ամիսների ընթացքում առաջարկել են Ռուսաստանին»,- հայտնել են Սպիտակ տանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել