Հայաստանի տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վրկ, փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել