Նշելով, որ «օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ», ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Երեկ իշխանական պատգամավորների կողմից հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանը նույնպես կկանչվի հանձնաժողով՝ «վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողով կանչվողների ցուցակը նախապես քննարկվել ու համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, նա հստակ ցուցումներ է տվել և հանձնարարել առանց իր գիտության «ինքնագործունեությամբ չզբաղվել»։
Թերթի տեղեկություններով, նա կարգադրել է նաև հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու թեմայով վարկաբեկիչ արշավ կազմակերպել ընդդիմադիր խմբակցությունների դեմ, միևնույն ժամանակ հատուկ թիրախավորել թեմայի հետ կապված առավել ակտիվ պատգամավորներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել