Armsport.am-ը գրում է․

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրության կենտրոնում, որը ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 22-ամյա Լեաու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:

Լեաուն 2019 թվականին է դարձել իտալական ակումբի ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլլից» 29,5 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա Իտալիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել