Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:

Ինչպես տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը, փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով: 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին: 

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում: 

«Պատերազմից հետո մեր զոհված տղաների ընտանիքներում ծնվող փոքրիկները կյանքի շարունակականության և մեր լինելիության խորհրդանիշն են դառնում:

Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մշտապես լինելու այս ընտանիքների կողքին՝ ի նշան երախտագիտության իրենց տղաների թափած արյունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել