Loveyou.am-ը գրում է.
Մասնագետների հավաստմամբ, գեղեցիկ տեսք ունենալու համար, մոտ 1 ժամ է հարկավոր, եւ իհարկե գումար՝ գեղեցկության սրահ այցելելու համար: Սակայն եթե դուք չունեք այդ ժամանակը կամ գումարը պետք չէ հուսահատվել: LoveYou.am առաջարկում է մի քանի խորհուրդներ, որոնց հետեւելով հիանալի տեսք կունենաք:
Առաջնայինը հագուստի ընտրություն է:
Շատերը կարծում են, որ բրենդային խանութների հագուստները ավելի գեղեցիկ են, քան սովորական հագուստի խանութի զգեստները: Ոմանց մոտ էլ կա այն կարծրատիպը` «Որքան թանկ է զգեստը, այն ավելի նորաձեւ է եւ գեղեցիկ»: Սակայն պետք չէ այդպես մտածել, քանի որ ամեն թանկարժեք զգեստ չէ, որ համապատասղանում է ձեզ: Դուք պետք է ոչ թե հետեւեք բրենդային զգեստների նոր հավաքածուններին, այլ ինքներդ ստեղծեք ձեր ոճը: Այն ինչ ձեզ համապատասխանում է դա է գեղեցիկ: Եվ բնավ էլ պարտադիր չէ այն լինի թանկարժեք բրենդային խանութից: Շրջելով խանութներով՝ ընտրեք այն զգեստը, որը որակյալ է, ձեր ոճին համապատասխան եւ ամենակարեւորը՝ մատչելի է:
Հոգ տարեք մազերի եւ մաշկի մասին:
Ինչպես ասում են՝ «Չկա գեղեցիկ կին, կա միայն խնամված կին»: Կինը պետք է միշտ խնամված տեսք ունենա: Պետք չի հաճախել գեղեցկության սրահներ, պարզապես ինքներդ էլ կրող եք ամեն օր հետեւել ձեր արտաքին տեսքին՝ խնամելով մաշկը եւ մազերը:
Դիմահարդարում:
Շատերի կարծիքով դիմահարդարումը ժամանակատար գործընթաց է, սակայն դա այդպես չէ: Դուք կարող եք անգամ 5 րոպեում դիմահարդարվել: Պարզապես պետք է դիմահարդարումը համահունչ լինի միջավայրին:
Եթե դուք երեկոյան հանդիպման եք, ապա պետք է ձեզ ստվերաներկ, շրթներկ, աչքերը ընդգծելու համար մատիտ: Իսկ եթե զբոսանքի եք գնում, պետք է պարզապես մի փոքր դիմափոշի օգտագործել: Միշտ իմացեք, որ ձեր դիմահարդարումը պետք է լինի չափի մեջ: Ձեր բնական գեղեցկությունը պետք է ընդգծել, այլ ոչ թե չափից շատ շպարվելով թաքցնել:
Օծանելիքը:
Ձեր օծանելիքը պետք է համահունչ լինի ձեր բույրին, ոճին եւ ինչու չէ նաեւ բնավորությանը: Օծանելիքն է, որ ընդգծում է ձեր անհատականությունը: