Tert.am-ը գրում է.
Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր եղել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում։ Լուրը Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Վերջինս այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նշելով նաև Հայաստանի անունը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - հայտարարել էր Լուկաշենկոն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/02/08/news/3768059
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



