Սամարայի շրջանի դպրոցներից մեկում ուսուցչուհին սիրավեպ է սկսել դեռահաս աշակերտի հետ, ով իր որդու տարիքին էր։ Երբ ծնողներն իմացել են որդու սիրավեպի մասին «ուսուցչի» հետ, տղան 14 տարեկան էր։ Ութերորդ դասարանի աշակերտը անընդհատ «կպած» էր հեռախոսին։
Երբ մայրը տեսել է, թե կոնկրետ ինչ է թաքցնում տղան, հիվանդացել է և մի քանի օր հոսպիտալացվել։ Նրա դեռահաս որդին սիրավեպ ուներ։Բայց ոչ հասակակցի հետ, և նույնիսկ ոչ բարձր դասարանցու, այլ ուսուցչուհու հետ, ով հասուն կին էր՝ սպիտակ մազերով, ներկած հոնքերով և ուներ դեռահաս որդի, ով սովորում էր զուգահեռ դասարանում։
Տղայի ծնողները նամակագրությունը տարել են դպրոց, ինչից հետո ուսուցչուհին «ծանր» հիվանդանում է և մինչև ուսումնական տարվա վերջ չի հաճախում դպրոց։ Դատախազությունից հայտնում են, որ այս փաստի առթիվ հետաքննություն է իրականացվել։ Պարզվել է, որ ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։