Մայրաքաղաքում փետրվարի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում փետրվարի 8-ին, 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետևվարի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի:   

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել