Լուկաշենկոյի այսօրվա ասածը, թե Հայաստանը ում է պետք, գնալու տեղ չունի և այլն, շատ դառն է հնչում և մեզ համար ցավոտ։ Սա ասում է մի մարդ, որը լինելով նախագահ, մեկ-երկու տարի առաջ զենքը ձեռքին էր շրջում իր երկրի մայրաքաղաքում, ուժով ցրում ընդդիմության ցույցերը և մի կերպ կարողացավ չկորցնել իշխանությունը։
Մի բան ակնհայտ է, Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը հայտնվել է ողորմելի վիճակում, և մեր երկրի մասին ով ոնց ուզում արտահայտվում է` լավ իմանալով, որ ղեկավարի տեղը ունենք մենթի( չշփոթել ոստիկանի հետ) հոգեբանությամբ մեկին, ով միայն կարողանում է ընդդիմադիրներին բռնել, իսկ երկրի հեղինակությունը պաշտպանել նույնիկ չի էլ համարձակվում փորձել։
Հ.Գ. Նկարը հրապարակվել է 2018թ-ին Նիկոլի 《Հայկական ժամանակում》։ Նիկոլից և նիկոլներից Լուկաշենկոյին արժանի պատասխան տալն անիմաստ է ակնկալել։
May be an image of 2 people and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել