Tert.am-ը գրում է․

Փրկարարներին և կամավորներին չի հաջողվել փրկել 5-ամյա Ռայանի կյանքը, որը Մարոկկոյի հյուսիսում ընկել էր ջրհորը։ Փրկարարների խումբը շաբաթ երեկոյան, երեխային դին գրկած, դուրս է եկել թունելից, գրում է Daily Mail-ը։

Տղայի մահը հաստատել են փրկարարական ջոկատի բժիշկները։ Ենթադրվում է, որ երեխայի մահվան պատճառը գլխի ծանր վնասվածքն է։

Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին հյուսիսային Շեֆշաուեն նահանգում։ Երբ Ռայան անունով տղան անհետացել է, ամբողջ գյուղը շտապել է փնտրել նրան։ Մի քանի ժամ տևած որոնումներից հետո պարզվել է, որ նա ընկել է խոր ու նեղ հորի մեջ։ Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները պարզել են, որ Ռայանը գտնվում է գետնի տակ մոտ 32 մետր խորության վրա։

Heartbreaking: Body of Rayan is placed into the back of an ambulance, but he could not be resuscitated

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել