Քայլիստ երեսփոխան Բաբկենը երեկ հայտարարել է, թե "հոսանքի, ջրի թանկացումները նախկինում հիմնավորված չէին, հիմա հիմնավորված են"...
Քայլիստ Բաբկենի հույսն իր հարևան Պողոսի նման անգրագետներն են, որոնք մեծ հաճույքով կհավատան իր ասածներին և կցիտեն դա աջուձախ...
Քայլիստ Բաբկենն այս հայտարարությամբ բացահայտ մեղադրում է հոսանքի և ջրի մատակարաման համար ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ իշխանությունների հետ հանցավոր համաձայնության մեջ, քանի որ իշխանությունները հենց այնպես չեն կարող թանկացնել գազի, հոսանքի կամ ջրի գները, եթե դրանք թանկացնելու վերաբերյալ համապատասխան պետական գերատեսչություն հայտ չեն ներկայացնում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունները՝ համապատասխանաբար "Գազպրոմ Արմենիան", "ՀԷՑ"-ը և "Վեոլա-Ջուր"-ը... Ըստ Բաբկենի ստացվում է, որ առանց պատճառաբանության այդ կազմակերպությունները գնաճի հայտեր են ներկայացրել և "դաբրո" են ստացել նախկինների կողմից... Եթե այդպես է, ապա Բաբկենն այսպիսի հայտարարություններ անելուց հետո պարտավոր է դիմել իրավապահներին... Եթե չդիմեց, ուրեմ ստում է...
Ի գիտություն քայլիստ Բաբկենի նշեմ, որ իմ կողմից նախկինում և հիմա էլ քննադատվող նախկինների օրոք եղել են դեպքեր, երբ, օրինակ՝ հոսանքի գնի բարձրացման հայտը մերժվել է, որը չի կարելի ասել Նիկոլ Անհողի կառավարության մասին...
Նիկոլ Անհողի խոստումները, որ ջուրը մինչև 2024 թ-ն չի թանկանալու՝ կեղծ էին. 2022 թ-ի հունվարի 1-ից ջուրը շեշտակի թանկացավ...2022 թ-ի փետրվարի 1-ից թանկացավ նաև էլեկտրաէներգիան, իսկ 2022 թ-ի ապրիլից, ըստ տարածվող լուրերի, թանկանալու է նաև գազը...
Իսկ նիկոլապաշտներին, ժեխին և փթիրին մնում է ցիտել քայլիստ Բաբկենին և մեջբերել ԺԵԽնյուզի այն թեզը, թե, իբր, ամբողջ աշխարհում է թանկանում սնունդն ու ծառայությունները՝ բացահայտ անտեսելով այն, որ իրենց մատնանշած "ամբողջ աշխարհի" ղեկավարները սուբիսիդավորում են այդ գնաճը՝ բարձրացնելով մարդկաց աշխատավարձները, թոշակները, նպաստները և այլն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել