2018թ․ -ին ինչ ասեցի, հաջորդ մի քանի տարվա մեջ իրողություն դարձավ․ Մարդիկ, անգամ ամենից մոտ հարազատները, ընկերները, ազգականները չէին հավատում ինձ, ասում էին ամեն բան լավ կլինի։ Շատերը խուսափում էին իմ կանխատեսումներից։ Իրենց ու իմ տարբերությունը նրանում էր, որ ես հարցին մոտենում էի մասնագիտորեն(ոչ ուչեբնիկային) ու իրավիճակը սթափ գնահատելով։ Նրանք, այդ թվում նաև շատ հանրային ու քաղ․ գործիչներ, սովորական մարդիկ հույզի, զգայական ու սեփական տեղն ու դերը նոր իրողություններում իրացնելու առումով։
Ես (իմ նման նաև մի փոքր շրջանակ հակահեղափոխականներ ու պետականամետներ) ճիշտ դուրս եկա, նրանք սխալ։
Հիմա՝ 2021-ից սկսած ես ձեզ ասում եմ, էս պահին էս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը մեզ համար լինելու է ծայրահեղ վատ․ արդյունքում ունենալու ենք պետականազրկում, արտագաղթ, Հայաստանի վերացում, Արցախի անհետադարձ կորուստ, մեր տնտեսապես ոչնչացում։ Թուրքերը շատ խելացի են, իրենք քեզ աղ ու հացով են դիմավորելու, էժան վարկեր են տալու, շինարարություն են սկսելու, աշխատատեղեր ստեղծելու, համալսարաններ բացելու ու մեզ գնելու․․․ շատերին արդեն գնել են։ Պետք է հասկանալ, որ սա հակաթուրքականություն չի․ ես <հակա>-ներով չեմ առանորդվում, դա հակամտածողական է։
Թուրքերը մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում։ Իրենք երկիրը վերցնելու են ներսից տնտեսապես, ինչպես արեցին Վրաստանի հետ։ Էդպես նաև ավելի շահավետ է։ Հիմա վրացիները նոր-նոր են հասկանում, որ իրենք չեն էլ իրենց երկրի տերը։
Թուրքերը չեն կարող ՀՀ-ն ռազմական ուժով վերցնել, (մեծ հաշվով իմաստ էլ չկա նաև տնտեսապես ու քաղաքականապես) քանի որ կա ռուսական գործոնը։ Թուրքերը հայ-թուրքականին վաղուց ու լավ են պատրաստվել․ ախրիվներն են մաքրել, սփյուռքի ու ՀՀ-ի ցեղասպանության ժառանգների հետ հողային հարցերի ու իրավունքների հարցերը փողով ու կոմպենսացիայով լուծել ու շատ այլ քայլեր են ձեռնարեկել։
Իրենք ներդրումներով <թուրքի> կերպարը կբնաջնջեն ձեր ուղեղներից, հիշողությունից, քանի որ ձեր/մեր մեծագույն մասը շատ ճկուն է, և առաջնահերթ վաճառական (փողին մունաթ․․․) ու հետո, երբ գա X կետը, երկրի տերը կդառնան։
Հայաստանը վերցնելը հեշտ է, մի քանի միլիարդի բան է, մանավանդ, եթե ունենք հանրային ու պետական-քաղաքական էլիտաների այն վիճակը ու հանրային այն բարոյագիտությունը, ինչ այսօր կա։ Նշեմ նաև, որ ընթացքում ակտիվորեն հակառուսական միտինգներ ու տրամադրություններ կակտիվացնեն(<Պերմյակովի քեյսի> նման մի հատ օպերացիա կկազմակերպեն), որ հեռանկարում 102-րդ բազան դուրս գա (այս պահի դրությամբ դա քիչ հավանական է, բայց դե․․․), որ ինչ-որ մի փուլում նաև հնարավոր լինի ռազմական սցենարի գործարկումը ՀՀ-ում։
Դեռևս այսքանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10221352131538375
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել