Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությունը 3-րդ պետության դեմ չէ։ Ավելին, Թուրքիան ու Ադրբեջանը պետք է առավելագույնս ուժեղացնեն իրենց զինված ուժերը՝ հանուն տարածաշրջանի խաղաղության։
Սրան զուգահեռ, Ադրբեջանից հայտարարում են, որ ՌԴ 102-րդ ռազմաբազան պիտի Հայաստանից դուրս գա։ Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պիտի ՌԴ առաջ պահանջ դնի ռազմաբազան հանելու։
Փոխարենը, «Շուշիի հռչակագիրը» խորհրդարանում վավերացնելուց հետո, Ադրբեջանում քիչ չեն մարդիկ, որոնք հույս են հայտնում, որ շնորհիվ այդ հռչակագրի՝ հնարավոր կլինի Թուրքիայի ռազմաբազայի ստեղծում Ադրբեջանի տարածքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել