Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին․
Մի քանի թիրախի էր ուղղված հարցազրույցը․
Ինձ համար, թերևս, ամենակարևոր կետն այն միտքն է, որ գերագույն գլխավոր հրամանատարն այն մարդն է, ով պատերազմի ժամանակ կարող է հաշվի չառնել անգամ գեներալների ասածը ու կայացնել խելամիտ որոշում։ Սա այն ամենի պատասխանն է, որ հաճախ Փաշինյանը փորձում է պատերազմը չկանգնեցնելու իր քայլը արդարացնել՝ մեղավորությունը գցելով տարբեր պաշտոնյաների գրպանը ու հատկապես գեներալների, որոնք, իբր ըստ Փաշինյանին ասել են, որ ոչ մի նահանջի առաջ են գնում։
Նրա տարբեր ելույթներում կարմիր թելով գնում է այն միտքը, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում ու ևս մեկ անգամ վերահաստատում է այդ միտքը։ Սա ուղղված է Հայաստանում ու Հայաստանից դուրս բոլոր այն մարդկանց, խմբերին, ում համար Արցախի թեման փակվել է, իսկ հակամարտությունը՝ կարգավորվել։ Խոսքը նաև Ալիևի մասին է։ Այստեղ գուցե կա նաև լռելյայն դերային բաշխում, քանի որ այս պահին Փաշինյանը դա չի կարող խոսել, բայց նաև պահանջ կա այդ մասին բարձրաձայնելու։
Շատ լավ ներկայացվեց, որ տարիներով անընդհատ վերահաստատվում ու վերաձևակերպվում էին բանակցային գործընթացի դետալները։ Ու կարծես մեծամասամբ այդ մենք չէ, որ մերժում էինէ։ Այ մերժելը պիտի լիներ շատերիս համար ազդանշան, որ հարցը բանակցային լուծում գուցե և չունենա։ Բայց մենք ուզում էինք հավատալ։ Դե մենք կարող էինք հավատալ, մենք կարող էինք հույսը դնել բանակի հզորության ու գերտերությունների չթողնելու վրա, քանի որ չէինք ուզում պատերազմ, բայց ղեկավարությունը պիտի իմանար, որ գնալով Ադրբեջանը ուժեղանում է ու հաստատ նրան կոմպրոմիսը ձեռնտու չի լինի։ Ինչու ինչ-որ բան զիջել, եթե կարող էր ուժեղանալ ու հարցը փորձեր լուծել ոչ խաղաղ ճանապարհով... Այ էս հարցը բաց էր ինտերվյուի ժամանակ։
Սպասենք պինգ-պոնգի շարունակությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



