168.am-ը գրում է․
Երկու ոստիկան է զոհվել հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Վիրջինիա ամերիկյան նահանգի Բրիջուոթեր փոքրիկ քաղաքի քոլեջի տարածքում: Այդ մասին գրում է Washington Post թերթը: Ավելի վաղ քոլեջում ՌԻԱ Նովոստիին հաղորդել էին հրաձգության հետ կապված միջադեպի մասին:
Նահանգապետ Գլեն Յանգքինը հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: «Տարածքի երկու ոստիկանի Բրիջուոթերի քոլեջի տարածքում գնդակահարել են փետրվարի 1-ի ցերեկը, ասվում է ուսանողների եւ աշխատակիցների համար քոլեջի հաղորդագրության մեջ»,-գրում է հրատարակությունը: Ըստ թերթի տեղեկատվության, զոհվածները մոտ ընկերներ էին:
Իրավապահների մահվան մասին տեղեկությունն ավելի ուշ հրապարակվել էր համալսարանի կայքում: «Տարածքի ոստիկանության աշխատակից Ջոն Փեյնթերը եւ տարածքի անվտանգության ապահովման ծառայության աշխատակից Ջ.Ջ.Ջեֆերսոնը գնդակահարվել են քոլեջի տարածքում, երբ նրանք պահպանում էին մեզ…Նրանց սիրում էին ուսանողները, դասախոսները եւ աշխատակիցները: Ես վշտացած եմ նրանց ընտանիքի եւ մերձավորների համար, նաեւ՝ մեզ բոլորիս»,-ասվում է քոլեջի նախագահ Դեւիդ Բուշմանի հայտարարության մեջ:



