Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացասաբար է արձագանքել Եվրոպայում «անվտանգության անբաժանելիության» վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու Ռուսաստանի պահանջին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Լավրովը նաև հավելել է, որ այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համաձայնել է, որ «անվտանգության անբաժանելիության» հարցի շուրջ Ռուսաստանի հետ խոսելու բան կա:

Արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքների առնչությամբ գերադասում է կենտրոնանալ կարևոր, բայց, այդուհանդերձ, երկրորդական հարցերի վրա:

«Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և անկեղծ բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել