500 գ ձկան ֆիլեն (ցանկալի է սպիտակ) լվանալ, չորացնել, աղ, սև պղպեղ ցանել, չորացրած թարխուն, ծիտրոն փշրել վրան: 1 հատ կարմիր գլուխ սոխը կիսալուսնաձև կտրատել, 300 գ լոլիկը լվանալ, եթե մեծ են, կտրատել, եթե մանր լոլիկներ են (cherry tomatoes), հենց այդպես թողնել, ջեռոցի տապակի մեջ տեղավորել սոխը, լոլիկը, չոր հացի կտորներ կամ շատ բարակ կտրատած 2 հատ ոչ մեծ կարտոֆիլ, 2 պճեղ սխտոր կտրատել, այս ամենի վրա լցնել կես կիտրոնի հյութ, 4-5 ճ. գդալ զեյթունի ձեթ, ծիտրոն, օրեգանո, աղ, սև պղպեղ, լավ խառնել, ավելացնել ձկան ֆիլեն, նորից խառնել: 20 րոպեով տեղափոխել նախապես 220 (450F) աստիճան միացրած ջեռոց: Բարի ախորժակ :)
Բաղադրատոմսի սկզբնաղբյուրը՝ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել