Իշխանահպատակ ընդդիմադիրներ... Արա Սահակյանը նշանակվեց Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Նշանակման ժամանակ թույլ են տրվել հետևյալ օրենսդրական խախտումները.
ա. Հոդված 26. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի առկայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է արտաքին կամ ներքին մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում:

Արտաքին մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան (19-րդ հոդվածի 2-րդ կետ):

Ներքին մրցույթ անցկացնելու մասին՝ սույն օրենքով նախատեսված մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

4. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, մրցութային-ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի վերաբերյալ արտաքին գործերի նախարարին կամ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին տալիս է եզրակացություն:

5. Մրցույթի պայմանները չբավարարած անձանց յոթնօրյա ժամկետում այդ մասին հայտնվում է գրավոր:
բ. Հոդված 31. Դիվանագիտական ծառայության ընթացքը

1. Դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դիվանագիտական ծառայության մարմնում: Չի թույլատրվում առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձի նշանակումն անմիջապես օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:

2. Դիվանագետի գործունեությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում եւ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում համապատասխանաբար իրար հաջորդող երկամյա աշխատանքային փուլերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել