Վարչապետի կարգավիճակում, Եվրոպայի խրհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) կատարած իր առաջին այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մի ստվար զնագված նվիրում է այդ ինտիտուտին իր երախտիքի խոսքեր հայտնելուն, պնդելով, որ հենց իրենց է նա պարտական իր ազատությամբ և, որ առանց Եվրոչինովնիկների նա ստիպված կլիներ իր` դատավճռով սահմանված 7 տարին մնալ ազատազրկված, մինչդեռ փաստացի նա նստել է միայն 2 տարի: Յոթ տարի ազատազրկում նա ստացել էր ՀՀ Քր. օր.-ի 225-րդ հոդվածի համաձայն` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Զանգվածային անկարգություններ, որոնք տեղի ունեցան Երևանում 2008-ի մարտի 1-ին: Երկու օր անց, մարտի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծում տեղի ունեցան 94 թվից ի վեր առաջին բախումները:
2010 թվականի հունվարի 19-ին դատարանը Փաշինյանի վճիռն է կարդում, իսկ մայիսի 20-ին Եվրախորհրդարանը №2216 բանաձև է ընդունում, որը կոչ է անում Հայաստանին դուրս բերել զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից: Իսկ հունիսի 18-ին նորից բախումներ են տեղի ունենում: Բախումները շարունակվում են օգիոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին: Ըստ էության, Եվրախորհրդարանի աննախադեպ բանաձևն ակնարկ էր Երևանին և հրահանգ Բաքվին` հարձակվելու: Երևանում ակնարկը հասկանում են ու դեկտեմբերի 2-ին Աստանայում ստորագրում են մի փաստաթուղթ, որը արձանագրում է կողմերի պատրաստակամությունը հետամուտ լինել Մադրիդյան սկզբունքներին, իսկ 2011-ի մայիսի 28-ին համաներում են հայտարարում ու ազատ արձակում Նիկոլ Փաշինյանին:
Նենց որ, Փաշինյանի շնորհակալությունը շատ տեղին էր` թե «եվրոպացիք», թե Ալիևը և թե դրանց բոլորին իրար կապող շրջանակները բավականին լուրջ ջանքեր էին թափել Փաշինյանին ազատելու համար: Չհաշված, որ մեկ տասնյակից ավելի հայ զինվոր էր իր կյանքը տվել այդ կուլիսային պայքարի արդյունքում:
Սերժ Սարգսյանին այդ շրջանում հարվածում էին չորս ճակատից: Մի կողմից Հայաստանի ներսում 1999-ից ի վեր բավականին արագ տարածում գտած «քաղաքացիական» գործակալների ցանցն էր դելեգիտիմացնում Սարգսյանին, նրան հռչակելով բռնապետ, որ 10 մարդու դիակի վրայով է նախագահ դարձել: Երկրորդ կողմից այդ գործակալական ցանցի օտարերկրյա տանիքը պահանջում էր ժողովրդավարական բարեփոխումներ ու «օկուպացիոն» ուժերի դուրս բերում: Մինչդեռ Ռուսաստանը սկսեց մեծ քանակությամբ զենք վաճառել Ադրբեջանին: Երրորդ կողմից կտրուկ հարստացած ու զինվող Ալիևն էր արյուն թափում սահմանին` ևս մեկ քարկոծելու առիթ տալով Հայաստանի ներսում «տանջվող» գործակալներին: Ընդ որում, ամեն ինչ միայն քարոզչությամբ, քաղաքական հայտարարություններով ու սահմանին թափված արյունով չէր սահմանափակվում: Այս ամենին զուգահեռ շատ հստակ տնտեսական պատժամիջոցներ էին կիրառվում, որպես մարտի չորրորդ ճակատ: Հազարամյակների մարտահրավերների կորպորացիան դադարեց նոր ծրագրեր ֆինանսավորելը, ցամաքեցին ներդրումների ու գրանտերի արտասահմանյան և սփյուռքածին աղբյուրները: Փաստացի Հայաստանի միակ ֆինանսական աղբյուրը մնաց վարկ վերցնելը: Ու բոլոր այս պրոցեսներում կարմիր թելով անցնում էր «Մարտը 1-ը»:
Ես Հայաստան եմ եկել 2008-ի հունվարին ու լիովին անտեղյակ էի երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներից, սակայն ճակատագրի բերումով մարտի 1-ի իրադարձությունների մեծ մասին ականատես եմ եղել, քանի որ ապրում էի Պարոնյան փողոցում: Մի կողմից զանգվածային անկարգություն անողներն էին, մյուս կողմից ոստիկանները: Մի կողմից մոլոտովի կոկտեյլներ, մյուս կողմից լուսացրող փամփուշտներով օդ կրակող ներքին զորքեր: Ամեն ինչ շատ պարզ էր: Պարզ էր նաև, որ նման իրավիճակում զոհերից խուսափելը շատ դժվար է, առավել ևս եթե դա ինչոր մեկին պետք է: Այնուամենայնիվ երկու հարց ինձ ամեն դեպքում տանջում էր:
Նախ փորձում էի հասկանալ` ու՞մ էր այդ ամենը պետք, ո՞րն էր հանցանքի մոտիվը, ինչու՞ ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ մարդկանց անվտանգությունը անվերահսկելի էր:
Մյուս հարցը շատ տեխնիկական բնույթ էր կրում: Ես չէի կարողանում հասկանալ` ո՞րն էր պատճառը, որ մարտի 1-ի վաղ առավոտյան, 06:30-ին ոստիկանության զորքերը մահակներով ցրեցին Ազատության հրապարակում հավաքված մարդկանց: Հիշում եմ պաշտոնական տեղեկատվությունն առ այն, որ Օպերայում հավաքվածները զինված էին ու պատրաստ էին զենքը կիրառել ու չէի հասկանում, որն ա իմաստը զինված ու վճռականությամբ լի մարդուն ցրել, հետապնդել, ծեծել, բայց ոչ ձերբակալել ու Պինոչետի պես լցնել օրինակ ստադիոնը: Ասածս այն է, որ եթե զինված ու պատրաստակամ մարդուն ծեծում ես, իր զենքը կիրառելու պատրաստակամությունը պիտի որ էլ ավելի բարձրանա, չէ՞: Տրամաբանության շղթան նորից գալիս հանգում է մոտիվին: Ինչու՞ են ծեծել, գռգռել ու լարել: Ինչի՞ համար: Ու՞մ էր դա պետք: Էս հարցերի շղթայում մենակ մի բան է պարզ, կոնկրետ այս քայլի հեղինակը Քոչարյան Ռոբերտն էր:
Քոչարյանից զատ իրադարձությունների կիզակետում կային ևս երեք հոգի: Երկու նախագահները՝ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը ու դե բոլորի աչքի լույսը՝ Փաշինյան Նիկոլը:
Սերժ Սարգսյանի մոտիվների հետ ամեն ինչ պարզ էր: ԿԸՀ-ն նրան նախագահ էր հռչակել, նրա գերնպատակը իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն էր, քանի որ ցանկացած այլ տարբերակ հենց իր ու միայն իր վզով էր մնալու: Հետևաբար ես բացառում եմ, որ մարտի 1-ին անկառավարելի իրավիճակ ունենալը որևէ կերպ իր շահերից բխեր:
Տեր-Պետրոսյանի հետ գրեթե ամեն ինչ պարզ է: Գրեթե... Մարդը հայտարարել է, որ վերադառնում է երկիրը փրկելու համար ու իրեն գործիք է համարում, պդնելով, որ չի ուզում, որ որևէ զոհ պահանջվի իրենից բացի: Քանի որ 2015-ին լևոնականները շատ մեծ խանդով էին վերաբերվում այն փաստին, որ ես Նիկոլի հետ էի շփվում, նրանք ինձ պարբերաբար պատմում էին նրա ու Տեր Պետրոսյանի շփման դրվագներից, այդ թվում 2008-ի մարտին ընդառաջ: ԼՏՊ-ի ակտիվը պդնում էր, որ առաջին նախագահն ամեն ինչ անում էր, որպեսզի ցույցերը կրեն բացառապես խաղաղ բնույթ և այդ խնդրի շուրջ մի քանի անգամ ընդհարում էր ունեցել Նիկոլի հետ, ով անընդհատ փորձում էր սադրել ավելի պրոակտիվ գործողություններ: Ընդհուպ մինչև փետրվարի 29-ի երեկո Փաշինյանը փորձում էր համոզել երիտասարդներին գնալ վճռական գործողությունների, քանի որ իր հավաստմամբ բողոքի ալիքը մարում էր: Բանը հասնում է նրան, որ Տեր-Պետրոսյանն անձամբ ստիպված է լինում սաստել Փաշինյանի ազդեցության տակ ընկած մի քանի երիտասարդի: Մարտի 1-ին հաջորդած օրերի ու ամիսների ընթացքում` ակնհայտ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն իրոք իրավիճակի սրման կողմնակից չէր: Թե ինչու նա նման պասիվություն դրսևորեց, ինչու սաստեց իր ակտիվիստներին, ինչու չմիացավ բողոքավորներին մարտի 1-ին ես չգիտեմ, փաստն այն է, որ նա դա չարեց: Դա իրեն պետք չէր, թե ինչ էր պետք, դա ուրիշ հարց է:
Փաշինյանի մոտիվը բացարձակ ընկալելի չէ իմ համար: Նա այն ժամանակ միծինգներում «ռազագրեվի» վրա էր աշխատում, մարդկանց եռցնում էր, որ առաջատարները մտնեն խոսան: Առաջատար լինելուց շատ հեռու էր ու հավակնում էր երիտթևի առաջատարության, որտեղ բավական լուրջ մրցակիցներ ուներ: Ասածս այն է, որ ինչ գործողություն էլ նա սադրեր, դրա պտուղները, դրական ելքի դեպքում, միանշանակ իրենը չէին լինի: Ավելին, բուն «դրական ելքն» էր բացառվում, քանի որ Տեր-Պետրոսյանը բազմիցս հստակ ցույց է տվել, որ չի սատարելու նման քայլերը, ինչն էլ արեց իմիջիայլոց, չմիանալով մարդկանց մարտի 1-ին: Ո՞րն էր իմաստը բախում սադրելու, եթե դրանից ոչ դու կարաս օգտվես, ոչ էլ լայն իմաստով պրոցեսը: Ո՞րն էր Փաշինյանի մոտիվը...
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս ամենում կար երկու պայմանական ճամբար՝ պասիվների ճամբարը` Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ու ակտիվների ճամբարը` Քոչարյանի ու Փաշինյանի գլխավորությամբ: Ու եթե պասիվների մոտիվներն ու գործողությունները հասկանալի են ու տրամաբանական, ապա ակտիվներինը, մեղմ ասած, տարակուսելի է կամ ավելի շուտ տարակուսելի էին... մինչև 2020թ.-ի կապիտուլյացիան և դրանից բխող պրոցեսներին ականատես լինելը: 2021-ի հունիսի 21-ին ամեն ինչ իր տեղն ընկավ:
Փաստացի մարտի 1-ը կապիտուլյացիայի նախերգանքն էր: Կար միջազգային կոնսենսուս, որ Քոչարյանից հետո Արցախը պիտի տրվի Ադրբեջանին: Հայաստանը ծնկաչոք վիճակին հասցնելու ու պահելու նպատակով կազմակերպվում է արյունահեղություն, որի մի կողմից վճռական Փաշինյանն էր, մյուս կողմից ոչ պակաս վճռական Քոչարյանը, որոնք իրար հետ, պասերով, դիտորդի կարգավիճակում են թողնելու Սերժ Սարգսյանին, ով գալիք տաս տարիների ընթացքում ստիպված էր լինելու մարսել այս զույգի «գլուխգործոցը», այնպես, ինչպես ողջ հայությունը հիմա պիտի մարսի նույն զույգի` 2020-2021 «մրցաշրջանի» արդյունքում ծնված գլուխգործոցը: Սրանց համեմատ Չավի-Ինյեստա զույգը միջնակարգ դպրոցի ֆուտբոլային տանդեմ է: Եվ ինչպես 2008-ի մարտին, այդպես էլ 2018-ի ապրիլին ադրբեջանական զորքը կազմ պատրաստ էր մտնելու խաղի մեջ: Էս անգամ, սակայն, Սերժը որոշեց այլ կերպ վարվել:
Ինձ երեք տարի ա չարչարում էր Սերժի հայտնի «Նիկոլը դասեր չի քաղել մարտի 1-ից... » արտահայտությունը: Ուզում էի հասկանալ` էդ ի՞նչ ա արել Նիկոլը 2008-ին, որ կրկնել էր նաև 2018-ին: Հիմա արդեն ակնհայտ է, որ խոսքը գնում էր Քոչարյանի և իր օրթախների համար պատվեր կատարելու մասին: Սերժի ասած՝ «Հյուսիսի և արևմուտքի որոշ շրջանակներ»...
Իմիջիայլոց, երբ Փաշինյանը 16 ամիս ընդհատակում էր ու ողջ իրավապահ համակարգը իրեն չէր կարողանում գտնել, իր կապող օղակը արտաքին աշխարհի հետ Սիմոնյան Ալենն էր: Ով մի քանի տարի անց ամուսնանալուց կխնդրի իրեն քավոր կանգնել TV5-ի ներկայիս սեփականատիրոջը: Երբ Աղաջանյան Էդուարդը ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ խնդրեց Սիմոնյանին մեկնաբանել իր մտերիմ հարաբերությունները Քոչարյան Սեդրակի հետ, Ալենս ասեց՝ «դա իմ հացն է»: Թեպետ էս ելույթը ՔՊ-ի էջից հեռացրել են, այն դեռ պահպանվել է մարդա մեկի անձնական արխիվում:
Կանցնի 6 տարի ու Քոչարյանը Ալենին կսարքի ԱԺ նախագահ` լեգիտիմացնելով այդպես ոչ միայն Փաշինյանի վարչապետությունը, այլ նաև Ազգային Ժողովի աշխատանքները: Դե ամեն մարդ իր հացն ունի, սա էլ Քոչարյանի հացն է...
...մեկ ու մեջ էլ մեր արյունով զապիվատ են անում, որ բգներին չկանգնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165844028440501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել