Հաղթանակած Ալիևի անհաղթահարելի սարսափն իր իսկ բռնապետության անխուսափելի պայթեցումն է՝ գուցե Ն. Նազարբաևի, Հ. Մուբարաքի կամ, Աստված մի արասցե, Ս. Հուսեինի, Մ.Կադդաֆիի օրինակներով.
Բաքվի բռնապետի հերթական բարբաջանքի խորքային պատճառը ղազախստանյան իրադարձություններն էին՝ նաև ՀԱՊԿ միջամտության արդյունքում արդեն ներկա տրամաբանությամբ(ռասկլադով), և նման զարգացումների հնարավոր կրկնությունը նաև Ադրբեջանում։
Բովանդակային առումով հիմնականում նշված խնդրի տարբեր ճեղքերը «սվաղելուն էին» միտված Ալիևի վերջին հարցազրույցի թեմատիկ բաժանումները՝
1.Երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների հիմնավորում և բնակչության շրջանում ոչ շոշափելի տնտեսական «գովելի արդյունքների» պատկերավորում
2.Կոռուպցիայի, սոցիալական անարդարության դեմ իմիտացիոն պայքարի ներկայացում
3.Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության զրոյական մակարդակի հերքում
4.Հայաստանի քաղաքական կշռի աճի միտումների ստվերում, արդենիսկ փորձված՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քաղաքականության շարունակականության ապահովում՝ նաև որպես սեփական իշխանության պահպանման հարցում կիրառվող գործիք։
5.Հաղթանակածի էֆֆեկի «պիտանելիության ժամկետի» արհեստական երկարաձգման ձգտում՝ ռեգիոնում և դրանից դուրս գլոբալ ասպարեզում «լավ տղա» խաղալու անթաքույց ջանքերի դրսևորմամբ։
Ընդհանուր առմամբ, Ալիևը բավականաչափ լայնախոհ, փորձառու նաև իրատես քաղաքական գործիչ է, չնայած պատերազմից հետո հաղթական էյֆորիայի օբյեկտիվ ազդեցությամբ երբեմն անցնում է վերոնշյալ բոլոր չափանիշների սահմանները, ինչպես օրինակ՝ վերջին հարցազրույցում՝ գերտերությունների վարքը գնահատելիս։
Այդուհանդերձ, սկզբունքային կարևորություն ունի այն հանգամանքը, որ ինքը՝ Ալիևն էլ է քաջ գիտակցում, թե որ արտաքին և ներքին սահմաններում են սասանվում սեփական բռնապետության դիրքերը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4679887158715128&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել