Ղազախական հեղափոխության միջազգային կոնտեքստը
Ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին:
1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես ամեն ինչ դրան է գնում) ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ հենց Ռւսաստանի շնորհիվ է Տոկայևը ստացել անսահման իշխանություն և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության հիմնական շահառուն:
2. Գոնե այս պահին Ղազախստանն ըստ էության կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես թուրքիայի դիրքավորումը պան թուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին):
Բնականաբար նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան):
3. Եթե Ռուսասանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի:
Ի դեպ ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է չինական ճանապարհ և գոտի նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես Չինաստանի նախագահի ուղերձը):
Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10159902611490421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել