News.am-ը գրում է. 

Դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է դիրքեր և խրախուսական նվերներ հանձնել զինծառայողներին։ 

Այսօր համացանցում օգտատերերը, ուսումնասիրելով հաղորդագրությանը կից տեսանյութը, ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը:

Նախկինում ՀՀ առաջին դեմքերի՝ մարտական դիրքեր այցերի տեսանյութերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորները մշտապես կրել են փամփշտատուփերով համալրված զենքեր:

Կից տեսանյութում ներկայացված են համապատասխան կադրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել