Ընկերներիցս HaYkն անցած շաբաթ ասեց՝ մի նվեր էլ տուր ես առնեմ, ասեցի՝ օքեյ, գյումրեցի 2 եղբոր համար մեծ բիլիարդ ա պետք։ Հաջորդ օրը 1,30 բոյով մի հատ տուփ են առաքում մեր տուն, ու տաքսիստը դեռ հեռախոսով խոսալուց արդեն հասկացնել ա տալիս, որ մեջքը բռնված ա ու ինձ չի կարա օգնի))) Ես էլ չեմ պատկերացնում չափսերը։ Մի խոսքով՝ ինձնից մի քիչ կոլոտ էտ տուփը հանում եմ մեր տուն։
Երեկ չէ առաջին օրն էլ Ruben Mkhitaryanն ա գրում, ինքն էլ ա ցանկանում մասնակից դառնալ էս նախաձեռնությանը։ Ասում եմ՝ կակ ռազ վաղը Գյումրի ենք գնալու, կարելի ա հենց էս էրեխեքի համար էլ մի բան կազմակերպել։
Մի խոսքով՝ ես ու Հայկազ բիլիարդը երեկ տանում ենք Գյումրի, Ռուբոն էլ արագ կազմակերպում ա, իրենց Hayat Project Gyumriի ժողովուրդը՝ ի դեմս պրոդյուսեր Վահե Կիրակոսյանի, Գյումրիում միանում են մեզ։ Արդյունքում պատերազմում զոհված Հարություն Գևորգյանի որդիներին 2 հեռախոս, մե՜ծ բիլիարդ/հոկեյ/թենիս, կոնստրուկտորներ ու լի՜քը դրական էմոցիաներ ենք փոխանցում։ Վահեն դաժե հասցրեց էրեխեքից պուճուրի՝ Բագրատի հետ հոկեյ խաղա ու կրվի))))
Ես կարամ գլուխ գովամ, որ ինձ շրջապատում ու ուղեկցում են միայն ամենադրական ու ամենաբարի մարդիկ։ Ապրեք, որ կաք։ Ձեր միջոցով էս էրեխեքին փոխանցած ուրախությունը բառերով ուղղակի նկարագրելու չի ❤❤❤
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել