11:09 , 24 դեկտեմբեր, 2021
Ընկերներիցս
HaYkն անցած շաբաթ ասեց՝ մի նվեր էլ տուր ես առնեմ, ասեցի՝ օքեյ, գյումրեցի 2 եղբոր համար մեծ բիլիարդ ա պետք։ Հաջորդ օրը 1,30 բոյով մի հատ տուփ են առաքում մեր տուն, ու տաքսիստը դեռ հեռախոսով խոսալուց արդեն հասկացնել ա տալիս, որ մեջքը բռնված ա ու ինձ չի կարա օգնի))) Ես էլ չեմ պատկերացնում չափսերը։ Մի խոսքով՝ ինձնից մի քիչ կոլոտ էտ տուփը հանում եմ մեր տուն։
Երեկ չէ առաջին օրն էլ
Ruben Mkhitaryanն ա գրում, ինքն էլ ա ցանկանում մասնակից դառնալ էս նախաձեռնությանը։ Ասում եմ՝ կակ ռազ վաղը Գյումրի ենք գնալու, կարելի ա հենց էս էրեխեքի համար էլ մի բան կազմակերպել։
Մի խոսքով՝ ես ու
Հայկազ բիլիարդը երեկ տանում ենք Գյումրի, Ռուբոն էլ արագ կազմակերպում ա, իրենց
Hayat Project Gyumriի ժողովուրդը՝ ի դեմս պրոդյուսեր Վահե Կիրակոսյանի, Գյումրիում միանում են մեզ։ Արդյունքում պատերազմում զոհված Հարություն Գևորգյանի որդիներին 2 հեռախոս, մե՜ծ բիլիարդ/հոկեյ/թենիս, կոնստրուկտորներ ու լի՜քը դրական էմոցիաներ ենք փոխանցում։ Վահեն դաժե հասցրեց էրեխեքից պուճուրի՝ Բագրատի հետ հոկեյ խաղա ու կրվի))))