Պարտադրված խաղաղության խայտառակ ծանրությունը տասնամյակներ ուսած թշնամուն շուրջ մեկ տարի առաջ խայտառակաբար պարտված և <<խաղաղության դարաշրջան թևակոխելու>> մասին հեքիաթներ հյուսող իշխանության <<կառավարման>> պայմաններում երեկ (դեկտեմբերի 10-ին) Հայոց բանակը մեկ օրվա ընթացքում տվել է 2 զոհ և 10 վիրավոր, որից 1 զոհ, 8 վիրավորը՝ հակառակորդի նախահարձակ գործողության, իսկ 1 զոհ և 2 վիրավոր՝ նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցների արդյունքում... Այդ ամենը միայն երեկ, իսկ տարվա կտրվածքով տասնյակների են հասնում ոչ միայն զոհերն ու վիրավորները, այլև գերեվարվածները... Պատկերացնում եմ, թե մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին և ինչպիսի փութաջանությամբ բանակի լրատվության պետի հեռախոսը զանգերով <<կջարդեին>> երկրում գործող որոշ <<իրավապաշտպան կազմակերպություններ>>, մասնավորապես՝ արթուրսաքունցները (ովքեր պայքարում էին ժամկետային զինծառայողի <<իրավունքները պաշտպաներու>> և, հատկապես, վերջինիս անձնական հիգիենայի սպասարկումը պայմանագրային ծառայողի ուսերին դնելու համար), եթե այդ ամենը կատարվեր <<նախկին թալանչիների>> ղեկավարման տարիներին... Այդուհանդերձ, ես հաստատատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին <<նախկին թալանչիները>>, բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ ս ր ա ն ք անզոր են ինչ-որ բան անելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1393637851052217&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել