Politik.am-ը գրում է։
Մեզ հասած տեղեկություններով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ԱՀ ՊԲ մարտական դիրքերից իջեցվել են հայկական դրոշները (թե Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության)։
Տեղեկությունը ստուգելու համար arcakh24.info լրատվական կայքի թիմի անդամներն ուսումնասիրել են Շուշի քաղաքի հարակից հայկական մարտական դիրքերը, ինչի արդյունքում հաստատվել է, որ հայկական դրոշները բացակայում են նշված մարտական դիրքերից։
Որոշ տեղեկություններով նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման էր դրել` այլապես սպառնալով կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Նյութի աղբյուր՝ https://politik.am/am/arcakhum-ijecnum-en-haykakan-droshnery
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել