Երեկվա անիմաստ աղմուկների մեջ աննկատ մնաց Նիկոլի խոստովանությունը, որ կզել է Էրդողանի պահանջի դեմ։
Եթե շատ հակիրճ, ապա Նիկոլը համաձայնվել է աշխատել «3 + 3» ձևաչափով, այսպիսով պաշտոնապես դարձնելով Թուրքիային «ասիչ» արցախյան կարգավորման գործընթացում։
Այս քայլով ոչ միայն արդեն պաշտոնապես է Թուրքիան դառնում թելադրողներից մեկը, այլև գործընթացից անխուսափելիորեն ավելի է դուրս մղվում Մինսկի խումբը։
Մեջբերում կապիտուլյանտի խոսքից. «Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով...»։
Ու որ իբր չի հիշում, թե հաստատ ամսի քանիսին են հանդիպելու, ինչ ձևաչափով, դա մանր կապիկություն է, իրադարձության անկարևորության տպավորություն ստեղծելու համար։
Իրականում այս քայլով Ադրբեջանն ու Թուրքիան հասան մոտ 2 տասնյակ տարվա իրենց մուրազին, իսկ Հայաստանի համար սա 1994-ից այս կողմ խոշորագույն դիվանագիտական պարտություններից է։
Քանի՞ հոգի սա նկատեց: Քանիսը՞ հասկացան Նիկոլի խոսքերի իմաստը։ Քանիսը՞ փորձեցին տեղեկացնել հանրությանը։ Երեկ և այսօր մեդիադաշտում ո՞րն է քննարկման №1 թեման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4855604207811071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել