Երբ իշխանության համար ԱԺ-ում ծեծ կազմակերպելն ավելի կարևոր է, քանի Սյունիք պահելը․․․
Այսօր ԱԺ-ի իշխանական խմբակցությունը փայլեց իր պառլամենտարիստական ոգով, որով ժողովրդավարության ամերիկյան ու եվրոպական հիմնադիր հայրերը իրավամբ կհպարտանային․
ԱԺ փոխխոսնակներից մեկի սենյակում <ծեծ>-ի են ենթարկվել ՀՅԴ անդամներ, ովքեր համատեղությամբ ԱԺ-ում պատգամավորների օգնական ու խորհրդական են։ <Ծեծ> ձևակերպումը այս պարագայում մոտավորապես հանգում է նրան, որ տղաների վրա մի երեսուն հոգի հարձակվել են, իրենք էլ իրենց ձիգ ու տղամարդավարին են պահել․ ու սա ՀՀ ՊՊԾ-ի սպաների ներկայությամբ։
Իհարկե այս հանգամանքը կարևոր փաստ է, վերահաստատելու այն, թե ո՞վ է և ինչ է իրենից ներկայացնում այսօր ԱԺ-ը մեծամասնությունը, սակայն մեզ այստեղ նաև ուրիշ բան է հետաքրքրում։ Ինչու՞ հենց այսօր ու ինչու՞ հենց այսպես։
Առհասարակ այս օրը մի քանի իրողություններով էր աչքի ընկնում։
Նախ՝ Աժ-ում հայտարարությունների ժամ էր լինելու, որը ենթադրում էր․ ընդդիմադիրները և <Հայաստան> դաշինքը իշխանությունների ու հատկապես ՀՀ ԱԺ նախագահի համար <Լավրովյան պլան>-ի թեմայի ներքո շատ տհաճ հայտարարություններ են հնչեցնելու, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա դեռ չի ռեաբիլիտացվել <լավրովյան պլան>-ի վերաբերյալ իր հարցազրույցի՝ ռուսական հոգնային հավասար արձագանքից։
Հաջորդը․ այսօր դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո առաջին նիստն էր, որի ժամանակ ընդդիմությունը ՏԻՄ-ի արդյուքների մասով ենթադրելի բավական լայնածավալ քննարկում էր կազմակերպելու, հայտարարություններ հնչեցնելու․ ի դեպ, ասում են իշխանական շրջանակները շատ ցավոտ են տարել ՏԻՄ-ի արձանագրված արդյունքները (որոշ տեղական թիմակիցների պաշտոնանկությունները վկա), այնպես որ այս առումով օրը իրո՛ք նրանց համար ծանր էր լինելու։
Այսօր Ի․Ալիևը հայկական կողմից <Զանգեզուրի միջանցքի> բացման ժամկետներ պահանջեց․ եթե սա դիտարկենք Մոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների ֆորմատով վերջին հանդիպման գոռգոռացախառն քննարկման համատեքստում, որը անարդյուքն էր ավարտվել, ապա օրը իրո՛ք իշխանությունների համար ծանր էր լինելու։
Եվ վերջապես այսօր տարածվեց մեր գերիներին ամենաստորագույն կերպ բնորոշող (<իրենք ինձ համար չկան> և այլն) ՀՀ ԱԺ խոսնակի մասնակցությամբ տեսանյութը, որը՝ իրեն վարչապետ դիտարկող երիտասարդի համար կատաստրոֆիկ նյութ էր և լուրջ հիմք անգամ ԱԺ նախագահի պատոնից զրկվելու մասով։ Ի դեպ, սույնին ՔՊ-ի մի շարք շրջանակներ տանել չեն կարողանում, ու տեսանյութի թեման հենց իրենք սեփական մեդիաներով, ֆեյքերով կարող էին լավ տարածել։
Եվ ի՞նչ մտածեցին ՔՊ-ականները օրակարգերը շեղելու մասով՝ իհարկե <ծեծ> կազմակերպել․ այս գործիքը մեկ անգամ արդեն իրեն լիովին արդարացրել էր։ Այսինքն 100 % մեդիա օրակարգ սահմանող ու շեղող այս գործիքը հրապարակային բոլոր նեգատիվ օրակարգերը կշեղեր ու այլ՝ առավել կառավարելի ուղղությամբ կտաներ մեդիա հոսքերը։
Այս առումով, իհարկե, որոշակի ծուղակի մեջ ընկան նաև ընդդիմադիր որոշ պատգամավորներ, ովքեր հայտարարությունների չգնացին, այլ բնականաբար զբաղվեցին տեղի ունեցած վիճաբանության կոնտեքստում իրավիճակային վարք ցուցաբերելով։
Ինչևէ․ այս է այսօրվա ՀՀ-ի քաղաքական կյանքը․ քանի դեռ մենք այս կամ այն հարցերով ենք զբաղված այլ վայրերում որոշվում է ՀՀ-ի ապագան։ Սակայն անգամ այս օրակարգով պետք է հստակ հասկանալ, որ այսօրվա բռնության գործադրումը, վաղը կարող է կրակոցի վերածվել, որի մի կողմի օրակարգում լինելու է պետություն պահելը, կրակող կողմի օրակարգում՝ իշխանության մնալը։
Ձիգ մնացեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10221082290992530
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել