Երբ ընդդիմությունը ցույցեր էր անում, նիկոլաթուրքերը գերիների հարազատներին համոզում էին, թե իրենց հերոս տղերքին չեն կարողանում վերադարձնել, որովհետև ընդդիմությունը ցույցեր է անում, «խանգարում» է։ Եւ շատերն այդ կուտը ուտում էին, ընդդիմությանը մեղադրում, թե ձեր պատճառով մեր երեխեքը բլա-բլա-բլա...
Երբ Նիկոլն ընտրություններից անմիջապես առաջ հայտարարեց, որ գերիները «մի երկու ամիս ավել էլ կսպասեն», կարծես թե նույն գերիների ծնողերը պետք է դուրս գային ու բզիկ-բզիկ անեին, բայց չէ, մեծ մասամբ լռեցին, Նիկոլն էլ հանգիստ վերընտրվեց։
Այսքանից հետո լրիվ տրամաբանական է, որ հիմա էլ, երբ ընդդիմությունն արդեն ցույցեր չի անում, նույն իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներից մեկը հանգիստ, առանց թեթև իսկ անհանգստանալու իր ապագայի համար, հայտարարում է, թե գերիներին դասալիքներ է համարում և իր համար նրանք «չկան»։
Այսինքն այդ գերիների հարազատների հետ հաշվի էին նստում միայն այնքան ժամանակ, որքան որ ընդդիմությունը փողոցում պայքարում էր և Նիկոլն իր իշխանության համար վտանգ էր զգում։
Որևէ զարմանալի բան չկա, որ դադարելով պայքարել, Հայաստանի հարգելի համաքաղաքացինե՛ր, նիկոլաթուրք իշխանությունների համար մենք բոլորս դարձանք չեղածի հաշիվ։ Ու այնքան կլինենք չեղածի հաշիվ, մինչև շարունակում ենք հանդուրժել ու մեր հարկերով ֆինանսավորել Հայաստանում իշխանությունը զավթած Իլհամ Ալիևի կամակատարներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4849267038444788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել