Ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են: Այս մասին թելեգրամյան ալիքներից մեկում տարածված տեսանյութում՝ զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին:

Երկխոսությունը ներկայացնում ենք ստորև.

«-  Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․

Ալեն Սիմոնյան -Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում:

-  Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․

Ալեն Սիմոնյան - Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։

-  Պաշտպանել հայրենիքը:

Ալեն Սիմոնյան- Հայրենիքը։ Հիմա կներես, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ս էդ գերիները ովքեր են, գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։

-  Կուզեմ ձեզնից լսեմ:

Ալեն Սիմոնյան- էն մարդիկ են, որոնք զենքը դրել, և փախել, և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։

-  Ինձ շատ ա հետաքրքրում սա։

Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել