Armsport.am-ը գրում է․

«Աթիրաուի» և Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) «Նիժնի Նովգորոդ» ակումբ։

Ինչպես նշում է Meta-ratings.kz-ը, ռուսական ակումբը Ուդոյին դիտարկում է որպես կիսապաշտպան Պետրուս Բումալի փոխարինող, ում հետ պայմանագիրը խզվել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովի հետ կոնֆլիկտից հետո։

Աղբյուրը նշում է, որ ԵԱՏՄ-ի ներկայացուցիչ երկրի անձնագրի առկայությունը նրան գրավիչ է դարձնում ռուսական և ղազախական ակումբների համար, նա Հայաստանի հավաքականի հիմնական կազմի խաղացող է և լեգիոներ չի հանդիսանում Ռուսաստանի և Ղազախստանի առաջնություններում։

25-ամյա Ուդոն մրցաշրջանը սկսել է «Շախտյորում», սակայն ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Աթիրաու»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը Կարագանդան ներկայացնող ակումբի հետ ավարտվել է և նա ազատ գործակալի կարգավիճակում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել